
Բեռլինի «O2 World» մազապալատաում փոտրվարի 21-ի լույս 22-ի գիշերը կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ միավորների բացարձակ առավելությամբ (116:112, 117:111,117:111) Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը դարձյալ 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր Սմիթին:




