Հասարակություն

Պետդուման վավերացրել է 30 օր առանց գրացման ՌԴ-ում մնալու համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան 30 օր առանց գրանցման մնալ Ռուսաստանում կամ Հայաստանում:

Նմանատիպ մոտեցում այժմ գործում է Բելառուսի քաղաքացիների դեպքում ըստ համաձայնագրի, որով երկու երկրների քաղաքացիների համար հավասար իրավունքներ են սահմանված տեղաշարժի, կացության վայրի ու բնակության ընտրության հարցում: Նույնպիսի համաձայնագիր է գործում ՌԴ և Ղազախստանի միջև:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում և նախատեսում է ՀՀ տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների համար երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու կամ հաշվառման կանգնելու պահանջի վերացում»,-ասվում է համապատասխան նյութերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Back to top button