Քաղաքական

Նուլանդի կոչը պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է. Դավիթ Բաբայան

arminegevorgyan

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը  օրերս  Հայաստան կատարած այցի ժամանակ կոչ էր արել հայաստանյան պատկան մարմիններին մարդասիրական քայլ կատարել եւ Բաքվին հանձնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կես կատակ-կես լուրջ նշել է, որ կփոխարինեն լավագույն դեպքում Ռամիլ Սաֆարովի հետ:

 

 

ԱՄՆ-ն կոչ է անում հայաստանյան պատկան մարմիններին մարդասիրական քայլ կատարել եւ Բաքվին հանձնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայատարարեց Երևան կատարած այցի ընթացքում`մամուլի ասուլիսի ժամանակ: Այս հայատարությունը նա հնչեցրել էր նաև Բաքվում:

Նա  դիվերսանտների կատարածը սարսափելի հանցանք էր որակել, բայց միաժամանակ կոչ էր  արել մարդասիրական քայլ կատարել։ Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այդ կոչը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, արդեն իսկ մարդասիրական քայլ կատարել են` դիվերսանտների դատը  ներկայացրել են բաց ու թափանցիկ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց նաեւ, թե իր համար առնվազն տարօրինակ է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այդ կոչը, քանի որ բոլորն էլ տեղյակ են՝ ինչպիսի հանցագործություն են կատարել վերջիններս:

«Եթե նույն ԱՄՆ-ին դիմեին ինչ-որ կազմակերպություններ եւ խնդրեին ազատ արձակել բոստոնյան ահաբեկչությունները կատարած այդ մարդուն,  գիտեք ինչպիսի պատասխան կլիներ»:

Դավիթ Բաբայանը կես կատակ-կես լուրջ ասում է, որ դիվեստաներին հնարավոր կլինի վերադարաձնել ու բարի կամք դրսևորել մի դեպքում`«եթե դիվերսանտներից մեկին փոխանակենք ասենք Ռամիլ Սաֆարովի հետ»:

Back to top button