Միջազգային

Ուկրաինայում հիշում են Մայդանի զոհերին

Ուկրաինայում այսօր նշում են Մայդանի զոհերի հիշատակը ՝ երկնային հարյուրյակի հերոսների օրը: Ինստիտուտսկայա փողոցում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Զոհվածների հիշատակի հիմնական միջոցառումները կսկսվեն երեկոյան Կիեւի եկեղեցիների համազանգ ղողանջներով: Սգո արարողությանը մասնակցելու են նախագահ Պորրոշենկոն, Լեհաստանի, Լիտվայի առաջնորդները, Եվրոպական խորհրդի նախագահը:

Տարբեր տվյալներով՝ Ուկրաինայում մեկ տարի առաջ սկսված և պետական հեղաշրջման հանգեցրած ողբերգական իրադարձություններին զոհ է գնացել 100 մարդ:

Նույն օրը՝ փետրվարի 20-ին, Ռուսաստանում նույնպես պատմական իրադարձություն է՝ նշում՝ Ղրիմը վերադարնելու օրը: Մեկ տարի առաջ այս օրն են մեկնարկել Ռուսաստանին թերակկզու միացմանն ուղղված գործողությունները:

Back to top button