Մշակույթ

«Genealogy». Ամերիկա աշխարհամասից Թամար Կապրելյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: 

Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):

’Genealogy’’ խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:

Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

Back to top button