Միջազգային

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են տարածաշրջանային այցը

marlenahovsepyan
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել փետրվարի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ:«Համանախագահների հետ հանդիպումներում կողմերը հաստատեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: Երկների ղեկավարները նաև համաձայնել են առաջարկների հետ՝ ուժեղացնել միջոցները հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով», -նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որում միջնորդները նաև տեղեկացնում են, որ քննարկել են խնդրի կարգավորման հետագա քայլերն ու արտգործնախարարարների և նախագահների մակարդակով այս տարի անցկացվելիք հանդիպումների նախապատրաստումը:
Տարածաշրջան այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետˋ քննարկելու ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած մարդկանց վերաբերող խնդիրները: Նրանք նշել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունըˋ ԿԽՄԿ  հովանու ներքո անհետ կորած մարդկանց մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button