Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2000թ-ից փետրվարի 21-ը նշվում է, որպես մայրենի լեզվի միջազգային օր: Այն հաստատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 2008 թվականին: Մայրենի լեզվի միջազգային օրվա նպատակն է նպաստել լեզվական և մշակությաին բազմազանությանը, ինչպես նաև բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը: Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ էլ 2005թ. փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:
Այսօր և վաղը Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենան Մայրենիին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումների շարքը մեկնարկել է ԳԱԱ-ից «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովով:
Թե մայրենի լեզվի իմացության ինչ մակարդակ ունենք, որոնք են լեզվի առջև կանգնած այսօրվա մարտահրավերները և որտեղից պետք է սկսել լրացնել տարիների ընթացքում կուտակված բացերը՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում: