Միջազգային

Սիրիան պատրաստ է 6 շաբաթով դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը

Սիրիայի կառավարությունը պատրաստ է 6 շաբաթով դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային:

«Սիրիայի կառավարությունը համաձայն է դադարեցնել Հալեպի օդային ռմբակոծությունը 6 շաբաթով»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ Ստեֆան դե Միստուրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ կուղևորվի Սիրիա՝ հետագա քննարկումների համար: Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբ Սիրիայի կառավարությունը կարող է դադարեցնել ավիահարվածները:

Back to top button