Հասարակություն

Ջերմուկը հանգստի ակտիվ վայր՝ տարվա բոլոր եղանակներին

hasmikmartirosyan

Ջերմուկում փետրվարի 20-22-ը կանցկացվի «Ձնեմարդուկ 2015» փառատոնը: Չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվող փառատոնը մեկ նպատակ ունի՝ Ջերմուկում զարգացնել ձմեռային տուրիզմը: Ըստ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համանախագահ Վազգեն Գալստյանի՝ ձմեռային զբոսաշրջությունը չի սահմանափակվում միայն դահուկներ քշելով, սահնակներ վարելով, իրականում հետաքրքրությունները բազմազան են։

Ըստ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանի՝ Ջերմուկը հայտնի զբոսավայրերից է, քաղաքի զարգացման հայեցակարգում կարեւորվում է այն տարվա չորս եղանակներին հանգստի ակտիվ վայր դարձնելը, ու այս փառատոնը նպաստում է այդ նպատակի իրագործմանը։

Կազմակերպիչներն այսօր վստահեցրեցին, որ Ջերմուկ քաղաքի մեծ ու փոքր հյուրանոցները նույնպես աջակցում են նախաձեռնությանը՝ այդ օրերին նրանք կգործեն զեղչված գներով:Փառատոնին ներկա կլինի «Կարին» համույթը, իսկ շաբաթ երեկոյան կվառվի ավանդական խարույկը:

Back to top button