Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Հայաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Հայաստանում եւ հանդիպումներ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնկալվում է, որ այս անգամ միջնորդները նաեւ Ստեփանակերտ կայցելեն: Նրանք փետրվարի 16­-ին եղել են Բաքվում` Իլհամ Ալիևից լուրջ բանակցություն ակնկալելով (այս մասին հայտարարել էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում): Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը փետրվարի 11­-ից մեկնել էր Հելսինկի խորհրդատվության համար:

Back to top button