


«Հայաստանում ձկնարտադրությունը լուրջ խնդիրների առջև է կանգնել, եթե դրանք չլուծվեն, ապա 2015թ ոլորտում կարձանագրվի բացասական երևույթներ՝ ձկնաբուծական տնտեսութւյունենրը կլուծարվեն: արտահանման ծավալները կտրուկ նվազել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Նա ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հոռետեսական կանխատեսումներ է ներկայացրել: Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության
վարչության պետ` Աշոտ Հովհաննիսյանը Ռադիոլուրի հետ զրույցում ամփոփել է ձկնարտադրության ու ձկնաբուծության ոլորտն ու նկատել. եթե 2013թ Հայաստանից արտահանվել է 2368 տոննա ձուկ, ապա 2014-ին՝ 2707 տոննա: Ոլորտի պաշտոնական ու ոչ պաշտոնական ձեռքբերումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




