Սպորտ

Վանաձորցի մարզիկների հաջողությունները՝ «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարում

arammanukyan
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած «Արևածագի տասը օր» անվանումը կրող միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին 10 երկրների ուժեղագույն աթլետները: Կանանց 800 մ մրցաձևում վանաձորցի Լիլիթ Հարությունյանը հիանալի է հանդես եկել և 2.րոպե 15.41 վայրկյան արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: 

3000 մ վազքատարածությունում հավասարը չի ունեցել մեկ այլ Վանաձորցի մարզուհի` Էլլադա Ալավերդյանը, ով մրցատարածությունը հաղթահարելով 11 րոպե 10.80 հարյուրերրդական վայրկյանում, կանգնել է պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Ի դեպ, Էլլադան մեդալ է նվաճել նաև 1500 մետր վազքատարածությունում, բայց այս անգամ հայ մարզուհու մեդալը արծաթե հարգի էր:

Հաջող է հանդես եկել նաև հեռացատկորդ Յանա Աբրահամյանը ով հեռացատկում ցուցադրելով 5 մ 20 արդյունք գրավել է առաջին տեղը 1-ին տեղը:

Նշենք նաև , որ կանանց 4 x 400 մ փոխանցավազքում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը:

Back to top button