Քաղաքական

Գագիկ Ծառուկյանը եռյակի հանդիպումների շրջանակում հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ  հանդիպումներ, որոնց  նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից   հետո Հայաստանում  ստեղծված քաղաքական իրավիճակի  քննարկումն է, տեղեկացնում  ենք  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանրապետության  առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ  Վարդան Օսկանյանը և Ստեփան  Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Առաջիկայում ևս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա  անելիքները։

Back to top button