
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները խնդրել են Եվրահանձնաժողովին նախապատրաստել հավելյալ պատժամիջոցներ, որոնք կարող են սահմանվել Ռուսաստանի դեմ , եթե Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմը չպահպանվի։ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերկելը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ դեմ ավելի վաղ հավանության արժանացված պատժամիջոցները՝ 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց դեմ, ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին։




