Հասարակություն

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակիցներին անմոռուկներ բաժանվեցին

lenabadeyan
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այսօր Հայաստանում կազմակերպվել է մեկ այլ կարեւորագույն միջոցառում՝ հայ-ռուսական երիտասարդական համաժողով: Սա ի դեպ՝ առաջինն է, որոշվել է այն կազմակերպել Երեւանում, իսկ երկրորդ համաժողովն արդեն տեղի կունենա ՌԴ-ում աշնանը: Երկօրյա համաժողովի ընթացքում հայ եւ ռուս երիտասարդները քննարկելու են հասարակություններին հուզող տարբեր թեմաներս՝ ԵՏՄ հեռանկարներից մինչեւ հանրային դիվանագիտություն, պատմության եւ մշակութային ժառանգությունների պահպանում: Հատկանշանակ է, որ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինը իր ողջույնի ուղերձում երիտասարդներին խորհուրդ էր տվել առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես ԵՏՄ-ին առնչվող հարցերի քննարկումներին:

 

Հայ-ռուսական նոր համագործակցության հիմք է այսօր դրվել Երեւանում: Առաջին անգամ հայ եւ ռուս ժողովուրդների ակտիվ երիտասարդները հավաքվել են քննարկելու, որոնելու եւ գտնելու այն ուղիները, որոնց միջոցով այսուհետ համատեղ են հակազդելու 21-րդ դարի աշխարհաքաղաքական նոր զարգացումներին: Այս առումով Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հորդորը հետեւյալն էր.

«Հայ եւ ռուս ժողովուրդներն արդեն մի քանի դար միասին են կերտում իրենց պատմությունը: Այդ պխատմությունը հարուստ է համատեղ պայքարի, բարեկամության, փոխօգնության, մշակութային շփումների բազմաթիվ լուսավոր էջերով: Յուրաքանչյուր կենսունակ եւ կենսասեր, լավագույն ապագայի հավատով ապրող ժողովուրդ դասեր քաղելով անցյալից փորձում է կառուցել ավելի բարեկեցիկ ու անվտանգ ապագա: Առկա եւ սպասվելիք ճգնաժամերը, տնտեսական դժվորությունները, որոնք առնչվում են եւ մեր երկրներին, եւ մեզանից յուրաքանչյուրին ստիպում են համատեղ որոնել ուղիներ եւ ելքեր»:

Ըստ փոխնախարարի՝ հայ-ռուսական պատմության մեջ դրականն ավելի շատ է, քան բացասականը: «Բարեկամին դժբախտության ժամանակ ես ճանաչում» ասում է փոխնախարարն ու հիշեցնում՝ Ռուսաստանի Դաշնությունը  1995 թվականին պետական մակարդակով Պետական Դումայի որոշմամբ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Երեւանում գտնվող ռուս երիտասարդներին այսօր բաժանվեցին «անմոռուկները», բացատրվեց իմաստը եւ գաղափարը: Ով չգիտեր նաեւ տեղեկացավ, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էլ հայ ժողովուրդը ռուսների հետ ուսուսի տված պայքարել են ֆաշիզմի դեմ: Ռուս երիտասարդները հայերի մասին դեռ շատ բան կիմանա, իր ողջույնի ուղերձում խոստացավ Երիտասարդության եւ Սպորտի նախարար Գաբրիյել Ղազարյանը:

Ռուսական կողմն իր հերթին մեծ սպասելիքներ ունի այս համաժողովից: Ողջույնի ուղերձում ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հորդորեց երիտասարդներին երկօրյա քննարկումների եւ թեմատիկ աշխատանքների ժամանակ հատկապես ուշադրություն դարձնել ԵՏՄ-ին առնչվող հարցերին՝ կրկին հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունների եւ նպատակների մասին:

«Եվրասիական ինտեգրմանն առնչվող նոր պահանջների գիտակցումը միության մեջ մտնող երկրների համար դառնում է կյանքի էական պահանջ: Մոտ ապագայում հենց ձեզ է տրված Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական եւ մշակութային ուղիների ձեւավորումը: Ձեր նախաձեռնություններից եւ հետեւողականությունից է կախված մեր երկու պետությունների բարեկեցությունը, — ասված է երիտասարդներին ուղղված դեսպանի ուղերձում»:

Երկու օրվա ընթացքում երիտասարդներն առանձին խմբերում քննարկելու են չորս հիմնական թեմա՝ Եվրասիական Տնտեսական միության հարցերը, Հանրային դիվանագիտություն եւ պառլամենտարիզմ, պատմության եւ մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները եւ պետություն ու երիտասարդական ՀԿ-ներ փոխհարաբերությունները: Երեւանում սաշխատանքներն ավարտելուց հետո հայ եւ ռուս երիտասրանդրեը հանդիպելու են նաեւ աշնանը Ռուսաստանում՝ արդեն երկրորդ համաժողովի ժամանակ:

Back to top button