Կողմերը պայմանավորվել են Դոնբասում փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին
Այսօր Մոսկվայի ժամանակով կեսօրին Մինսկի Անկախության պալատումում ավարտվել են «նորմանդական քառյակի» բանակցությունները Ուկրաինայի հարցով: Դրանք աննախադեպ էին իրենց տեւողությամբ՝ 16 ժամ ու, թերեւս, բարդությամբ: Միասնական հայտարարություն կողմերը դեռեւս չեն հնչեցրեl: Առաջինը լրագրողներին է մոտեցել ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը հանդիպումից անմիջապես հետո լրագրողներին տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքներով ստորագրվել է կոնտակտային խմբի փաստաթուղթը, որը միտված է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կողմերը պայմանավորվել են Դոնբասում փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին: Նա նաև ասել է, որ ուկրաինացի պաշտոնակից Պյոտոր Պորոշենկոյի հետ պայմանավորվել են հրահանգել ռազմական փորձագետներին գնահատել իրավիճակը Դեբալցեվոյում:
«Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները չեն ստորագրել Մինսկի հռչակագիրը», իր հերթին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը: Ֆրանկ-Վալտրեր Շտայնմայերը մշել է, որ«նորմանդական քառյակը» հռչակագրի դրույթներին հավատարմությունը բանավոր է հաստատել: Մինսկի Անկախության պալատում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների՝ 16 ժամ տևած բանակցությունները ավարտվել են Մոսկվայի ժամանակով ուղիղ կեսօրին: