Միջազգային

Ռուսաստանը կկառուցի Եգիպտոսի առաջին ատոմակայանը

Ռուսաստանը կզբաղվի Եգիպտոսի առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարությամբ: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությանը:

Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և Ռուսաստանի Նախագահ Պուտինի միջև, ով պաշտոնական այցով այդ երկրում է:

Եգիպտոսի Նախագահը նաև համապատասխան հայտարարություն է արել այս առնչությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսը պայմանավորվել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցով:

Կարդացեք նաև

Back to top button