Հասարակություն

«Սամսունի պատմությունը չենք պահպանել, ոչնչացրել ենք». թուրք պաշտոնյա

Սամսունի Տեղական պատմության խմբի նախագահ Էմին Քըրբըյըքը շեշտել է, թե Սամսունը ոչ թե պատմություն չունեցող քաղաք է, այլ` մի այնպիսի բնակավայր, որի պատմության արժեքը չեն գիտակցել: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի փոխանցմամբ, Էմին Քըրբըյըքը լրատվամիջոցներին է ներկայացրել հիշյալ քաղաքի պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքները: Թուրք պաշտոնյան մասնավորապես նշել է. «Սամսուն քաղաքն ունի 2.700 տարվա պատմություն: Դա չգիտակցելու պատճառով մենք ոչնչացրել ենք այդ պատմական մշակույթը: Սամսունը ոչ թե պատմություն չունեցող քաղաք է, այլ` մի այնպիսի բնակավայր, որի պատմության արժեքը չեն գիտակցել: 1900-ական թվականներին Սամսունում ապրում էին հույներ, հայեր և մահմեդականներ: Սելահիյե թաղամասը հայկական էր: Այն վայրում, որտեղ ներկայում գտնվում է «Օգոստոսի 30» անվամբ միջնակարգ դպրոցը, տեղակայված էին հայկական եկեղեցին, որբանոցը և քահանայատունը: Այն տեղում, որում այժմ Աթաթուրքի հուշարձանն է, հայկական գերեզմանոցն էր: Մենք չպահպանեցինք մեր ունեցած արժեքներն ու հին տները: Սելահիյե թաղամասում հին տներ կան, որոնց տեր չենք կանգնում: Անկեղծ ասած, չկարողացանք տեր լինել մեր պատմությանը»:

Back to top button