Միջազգային

Ընդհանուր վիշտ եւ ընդհանուր ողբերգություն.ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գյումրու հանցագործության մասին

marlenahovsepyan
«Գյումրիում կատարվածը դարձել է ընդհանուր ողբերգություն, ընդհանուր վիշտ` ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար»,- հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում: «Այդ հանցագործությունը չի տեղավորվում որևէ նորմալ մարդու գիտակցությունում, նման վայրագություններն արդարացում չունեն, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելություն»,-նշել է Վոլինկինը:

«Ես հասկանում և ընդունում եմ հասարակության հուզական արձագանքը կատարվածին: Մենք` Ռուսաստանի քաղաքացիներս, կիսում ենք այդ կորստի ցավը Գյումրիի բնակիչների հետ, Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ և սգում ենք նրանց հետ միասին», — նշել է դիվանագետը:

Վոլինկինն ընդսմին ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները համատեղ են վարում նախաքննությունը, որն, անշուշտ, պետք է լինի անաչառ և համապարփակ: «Ես վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Ռուս-հայկական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ էջեր, սակայն մենք համատեղ ջանքերով միշտ հաղթահարել ենք ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այժմ էլ այդպես կլինի», — ամփոփել է դեսպանը:

Back to top button