ԿարևորՀասարակություն

Կարեւորվել է հայկական հեռուստաեթերի բարեփոխման խնդիրը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երկրի ղեկավարի հետ այսօր հանդիպել են հանրային խորհրդի անդամները։ Հանդիպման օրակարգում քննարկվել են կարևորագույն մի քանի հարցեր։ Նախ երկրի ղեկավարին է ներկայացվել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման վիճակը։ Դրանց արդյունավետ շահագործման վերաբերյալ եղել են առաջարկություններ։ Հանրային խորհրդի անդամ, խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը, փասատաթուղթ, որը տևական ժամանակ խմորումների փուլում էր։ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով`այսօր փաստաթուղթը հնարավորություն կտա համակարգել դաշտն ու խուսափել ոլորտում տարվող քաղաքականության ոչ էֆեկտիվ դրսևորումներից։ Նախագահական նստվայրում տեղի ունեցած հանդիպման օրակարգում այսօր դարձյալ կարևորովել է հայկական հեռուստաեթերի բարեփոխման խնդիրը։ Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսաելյանի փոխանցմամբ` քննարկման թիրախը եղել է մասնավորապես հանրային հեռուստաեթերը:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button