Մշակույթ

Ինչո՞ւ չկայացավ Գոնսալեսի համերգը

sonahakobyan
Փետրվարի 4-ին տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի համերգը: Համերգը, սակայն, տեղի չի ունեցել: Պատճառը նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի համերգը չեղյալ համարելու որոշումն էր: Թե ինչու գլխավորը դիրիժորը նման որոշում կայացրել՝ համերգի հայաստանյան կազմակերպիչները միայն կարող են ենթադրություններ անել: Ըստ նրանց՝ Կարեն Դուրգարյանի խնդիրը ոչ թե Անտոնիո Գոնսալեսի հետ էր, այլ Գոնսալեսին հրավիրողների և համերգի կազմակերպիչների, այսնինքն՝ իրենց:

 

Սա հատված էր աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգային ծրագրից, որն այդպես էլ չկայացավ: Իտալացի ճանաչված դաշնակահարի երեւանյան համերգին հայ հանդիսատեսը սպասում էր դեռեւս անցյալ տարվա գարնանից: Երաժշտի մենահամերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նշանակված էր 2014թ. մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:

Անտոնիո Գոնսալեսի այս տարվա համերգը՝ արդեն  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դարձյալ չկայացավ: Այս անգամ պատճառը նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի համերգը չեղյալ համարելու որոշումն էր: Թե ինչու գլխավորը դիրիժորը նման որոշում կայացրեց, դեռ պարզ չէ: Պարզ է միայն, որ Գոնսալեսը Իտալիա է վերադառնում ոչ լավագույն տպավորություններով: Գոնսալեսի և Կարեն Դուրգարյանի միջև առաջին իսկ օրվանից ի հայտ եկած լարվածությունն, ի դեպ, միայն իտալացի դաշնակահարը չէ, որ նկատել է, սակայն դաշնակահարի մենեջեր Մարինա Սարգսյանը վստահ է, որ Կարեն Դուրգարյանի խնդիրը ոչ թե Անտոնիո Գոնսալեսի հետ էր, այլ Գոնսալեսին հրավիրողների և համերգի կազմակերպիչների, այսնինքն՝ իրենց:

«Օպերային թատրոնն ունի հիմնադարմ, որի տնօրենը Շմավոն Գրիգորյանն է: Նրանք անում են պրոեկտներ և մեր առաջարկն իրականում նրանց դուր չի եկել: Հարաբերությունները մեր սրվեցին այն ժամանակ, երբ Գոնսալեսը ժամանեց Երևան»:

Լարվածությունը գագաթնակետին է հասնում համերգի օրը՝ համերգից ընդամենը 2 ժամ առաջ:

«Կարեն Դուրգարյանը դուրս է գալիս և հայտարարում է, որ համերգը չի կայանալու: Անտոնիոյից հետաքրքրվեցի, թե ինչ տեղի ունեցավ այդ 10 րոպեում, նա ասաց, որ համերգից անմիջապես առաջ Կարեն Դուրգարյանը համերգային ծրագրի տեմպերը փոխում է, ինչը ոչ պրոֆեսիոնալ է»:

Այսպիսով՝ համերգից մի քանի րոպե առաջ այն չեղյալ է հայտարավում, Կարեն Դուրգարյանը անգամ մտածում է, թե ինչ պատճառաբանություն ներկայացնի հանդիսատեսին:

«Հանդիսատեսին տեքստով կհայտնեք, որ Գոնսալեսը վատառողջ էր և չի կարողան մասնակցել»:

Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, որն իբրև տեղի է ունեցել Անտոնիո Գոնսալեսի և Կարեն Դուրգարյանի մասնակցությամբ, իրականությանը չի համապատասխանում, պարզաբանեց դաշնակահարի մյուս մենեջեր Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Այս ամբողջ պատմության մեջ ի դեպ Դավիթ Խաչատրյանը կարծում է, որ ամենավատ դրության մեջ թատրոնի տնօրենն է հայտնվել, քանի որ Անդրանիկ Արզումանյանը պատրաստակամ աջակցել է համերգի կայացմանը: Իսկ թե ինչու ձախողումից հետո տնօրենը որևէ քայլերի չի դիմել, Դավիթ Խաչատրյանը դժվարանում է պատասխանել: Ի դեպ, ձախողվել են նաև Կարեն Դուրգարյանի հետ կապ հաստատելու ու պարզաբանում ստանալու լրագրողների փորձերը: Ինչևէ, թեև այս համերգն ինչ-ինչ պատճառներով ձախողվեց, այնուամենայնիվ  համերգի հայաստանյան կազմակերպիչները չեն հուսահատվում, վստահեցնում են, որ առաջիկայում երաժիշտը դարձյալ ժամանելու է Հայաստան և  համերգով հանդես է գալու ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Կարդացեք նաև

Back to top button