

Բոլոր այն գործընթացները, որոնք ընթանում են թե հայ-ադրբեջանական սահմանին, թե արտաքին եւ ներքին քաղաքական միջադեպերը, կապված են այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է: Նման տեսակետ է այսօր հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ շեշետելով, որ իշխանությունները պետք է ինքնակամ հրաժարական տան,ինչպես ժամանակին այդ քայլին գնաց առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար անընդունելի է, որ մարզպետները պարբերաբար հոտնկայս խմում են Սերժ Սարգսյանի կենացը: Վերջերս, երբ որպես գործազուրկ մարզպետրաններից մեկում հանդիպում է ունեցել նման դեպքի անմիջական մասնակից է դարձել:
Պարոն Իսագուլյանը չմանրամասնեց, որ մարզպետարանում է դեպքը տեղի ունեցել.
«Ինձ կոնյակ են հյուրասիրում, ու պարբերաբար հոտնկայս խմում են Սերժ Սարգսյանի կենացը: Ասեցի տղերք ջան, ձեր ցավը տանեմ, ի՞նձ եք փորձարկում, թե ինքներդ ձեզ: Մի անգամ խմեցիք, հասկացանք: Էս ի՞նչ եք անում: Որովհետև մեկը մյուսից վախենում ա, քանի որ կգան ու կասեն. պարոն նախագահ ձեր կենացը չխմեց ոտի վրա»:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, անգամ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, արտաքին ու ներքին քաղաքական բնագավառում բոլոր միջադեպերի ու խնդիրների միակ մեղավորությունը Հայաստանի գործող իշխանությանն է:
«ՀՀ նախագահը հիմա զբաղված է ոչ թե երկիրը փրկելու, այլ զավթած իշխանությունը պահելու գործով: Ըստ նրա՝ եթե իշխանությունները չեն ուզում քաղաքական պատմությունից սրբվեն, պետք է իշխանությունը հանձնեն ու հեռանան»:
Ւսգուլյանը անդրադարձավ նաև օրերս տեղի ունեցած ԲՀԿ համաժողովին, ասելով որ համաժողովը հստակ մեսիջ ուներ ուղղված իշխանությունների,այն որ ժամանակն որպեսզի նրանք առանց ցնցումների երկրի ղեկը հանձնեն ժողովրդին: Հարցին, թե նա ինչպես է դա պատկերացնում, Իսագուլյանն օրինակ բերեց ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին, Լևոն Տեր Պետրոսյանի, ովքեր զգացին, որ այլևս չեն կարող ապահովել իրենց երկրի անվտանգությունը, ինքնակամ հրաժարական տվեցին:




