Պաշտոնական

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։

Նախարարները անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։

Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Խորվաթիա։

Back to top button