Պաշտոնական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քաթարի արտգործնախարարի հետ

Փետրվարի 7-ին Մյունխենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քաթարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Հայաստանի և Քաթարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են Դոհայի և Երևանի միջև օդային հաղորդակցության հաստատումը, ինչը կխթանի գործարար կապերի զարգացումը։

Նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել՝ փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու համար։

Back to top button