Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 24-ին առաջին անգամ պատմության մեջ ելույթ կունենա Միացյալ Նահանգների կոնգրեսի առջև։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես»գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգներ այցելելու հրավերը Պապին փոխանցվել էր դեռևս նախորդ տարի մարտ ամսին անձամբ նախագահ Բարաք Օբամայի կողմից։
«Այդ օրը Նորին Սրբությունը կդառնա պատմության մեջ առաջին պապը, ով ուղերձով հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների առջև», — հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներն ու հավելել. «Անչափ զգացված ենք, որ սուրբ հայրն ընդունել է մեր հրավերը և ամերիկացիների անունից հայտնում եմ, որ անհամբեր սպասում ենք ունկնդրելու նրա ուղերձը»։
Գործակալությունը նշում է, թե Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու 78-ամյա առաջնորդը ծրագրում է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստին, ինչպես նաև մասնակցել Ֆիլադելֆիայում կայանալիք կաթոլիկ եկեղեցու կոնգրեսի աշխատանքներին։