

ԱՄՆ Ջոն Քերրին ժամանեկ է Կիև: Պաշտոնյան բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Քննարկման առանցքում Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրման հարցն է: Օրերս Նյու-Յորք-թայմսը գրել էր, որ Վաշինգտոնը ծրագրում է մահաբեր զենք մատակարարել Կիևին, երեկ Սպիտակ տան աղբյուրները մեծ աղմուկ բարձրացրած լուրը հերքել էին:
Այսօր Կիև են ժամանում նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները: Վաղը Օլանդին և Մերկելին կհյուրընկալեն Մոսկվայում, որտեղ նրանց կընդունի Վլադիմիր Պուտինը: Ֆրանսիայի նախագահը մինչ Կիև մեկնելը հայտարարել է, որ Մոսկվայի բանակցությունենրից հետո կհայտարարվի նոր խաղաղ նախաձեռնությունների մասին, որոնք կոչված են վերջ դնել ուկրաինական զինուժի և ռուսամետ անջատականների միջև անցյալ տարվա ապլիլից շարունակվող պատերազմին:
Օլանդը նաև տեղեկացրել է, որ պաշտոնական Փարիզը դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: «Հայտարարությունն անում եմ հատուկ ռուսների համար, ում անհանգստացնում է այս հարցը», ասել է Ֆրանսիայի նախագահը:




