
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Հոլանդական Բադեն Բադենում ընթացող շախմատային մրցաշարին մասնակցող ուժեղագույն գրոսմաստերների շարքում է նաև Լևոն Արոնյանը: Առաջին տուրում միավորը կիսելով Մագնուս Կարլսենի հետ 2-րդ –ում Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Դավիթ Բարամիձեի հետ և այժմ վաստակած մեկ միավորով բաժանում է 2-րդ-ից 7-րդ տեղերը: Պետք է նշենք, որ Արոնյանի ոչ-ոքին վրացի շախմատիստի հետ բացասական կանդրադառնա նաև հայ շախմատիստի վարկանիշի վրա:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Կարաունան, ով ֆիդեի դասակարգման աղյուսակի 2-րդ հորիզոնականում է: 3-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաև Բաքրոն և Անանդը, Նայդիչն ու Կառլսեն ինչպես նաև Ադամսն ու Բարամիձեն:




