Քաղաքական
Դրվագ, որտեղ հանդիպում են Հայաստանն ու Թուրքիան
«Սա Հայոց ցեղասպանության հարցի վերջնական դատավարությունը չէ, սա մի դրվագ է, որտեղ Հայաստանն ու Թուրքիան հանդիպում են: Եթե դատարանը որոշի հօգուտ Փերինչեքի, հայոց պահանջատիրությունը դրանով չի ավարտվի»,-անդրադառնալով Ստրասբուրգում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությանն այսօր հայտարարել է թուրքագետը Ռուբեն Մելքոնյանը: Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին: Հռչակագրի շուրջ թուրքագետի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի տեսակետները բախվել են: