Միջազգային

Թուրքիան հետևում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ քայլերին

marlenahovsepyan
«Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր հետևում է բոլոր քայլերին, որոնք ձեռնարկվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ», ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Անկարան ջանում է բազմապատկել խնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի շրջանակներում գործադրվող ջանքերը, սատարում է քայլերին, որոնք խումբը ձեռնարկում է գործող ձևաչափի շրջանակներում: Բացի այդ, Թուրքիան միշտ բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության հարցը այլ երկների հետ հարաբերություններում ՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ այլ ձևաչափերում: Մենք շարունակելու ենք ջանքերը նման կարևորության խնդիրը միջազգային հարթակներում արդիական պահելու և հրատապ լուծելու համար», ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Back to top button