Միջազգային

Հաագայի դատարան.Սերբիան խորվաթների դեմ ցեղասպանություն չի գործել

marlenahovsepyan
ՄԱԿ-ի միջազգային դատարանը այսօր վճռել է, որ Սերբիան Բալկանյան պատերազմի տարիներին՝ 1991-1995 թվականներին խորվաթների ցեղասպանություն չի իրականացրել: Խորվաթական կառավարություն հայցը հիմնված է եղել Վուկովար քաղաքում և սերբական այլ բնակավայրերում տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք Զագրեբի պնդմամբ ցեղասպանություն են:

«Խորվաթիան չկարողացավ հիմնավորել պնդումները, որ ցեղասպանությունը Սերբիան է իրականացրել», հայտարարել է դատավոր Պետեր Տոմկան: Հաագայի դատարանը Սերբիայի հակընդդեմ հայցը Խորվաթիայի դեմ դեռևս չի հրապարակել: Բելգրադը խորվաթներին մեղադրում է ավելի քան 200 հազար սերբերի տեղահանման մեջ:Հարավսլավիայի պատերազմում զոհվել է ավելի քան քսան հազար մարդ:

Back to top button