Մշակույթ

«Եվրատեսիլ 2015»-ին ֆրանսիայի մասնակիցը կերգի Հայոց ցեղասպանության մասին

«Եվրատեսիլ 2015» երգի եվրոպական խոշորագույն մրցույթում Ֆրանսիայի երգը լինելու է  Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես գրում է  Horizon Weekly-ն` Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքի համաձայն` Ֆրանսիայի 46-ամյա մասնակցի` Լիզա Էնջելի N’oubliez pas կամ «Մի՛ մոռացեք» երգը առաջին անգամ կատարվել է նոյեմբերին կայացած համերգի ժամանակ, որը նվիրված էր Առաջին աշխարհամարտին, «մինչդեռ երգչուհին ինքը շեշտում է, որ երգը վերաբերում է ո’չ  միայն այդ պատմական դեպքին, այլև` ցանկացած տեսակի  հակամարտության»:

Երգի ֆրանսերեն հատվածն ասում է. «Հիշում եմ երեխաների ժպիտը, տղամարդկանց ձայնը, երբ նրանք դաշտ էին դուրս գալիս, գոհունակության տոնակատարությունները, տների բույրը, սերն ու ծիծաղը: Բայց ես այստեղ եմ, մի’ մոռացեք»:

Երգը որևէ հստակ անդրադարձ չի անում որևէ պատմական իրադարձության, քանի որ Եվրատեսիլի կանոններով արգելվում են «քաղաքական ուղերձները» մասնակիցների երգերում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-23-ը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա  առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին:

Կարդացեք նաև

Back to top button