ԿարևորՀասարակություն

Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը չի փոխվի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այսօր հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքալեզու աղբյուրները, տեղեկացրին, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում սկսվել է Հայաստանի ԱԷԿ- ի փակման ստորագրահավաք: Վայնասունը կազմակերպել է թուրք-ադրբեջանական կազմակերպությունը, որը պատրաստվում է ստորագրություններն ուղարկվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատուն, որպեսզի Վաշինգտոնը վերանայի ՀԱԷԿ-ի գործունեությունը եւս 10 տարով երկարաձգելու համար տարիտեխնիկական աջակցություն ցուցաբերելու իր որոշումը։
Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով Թուրքիայի բարձրացրած աղմուկին` կապված հայկական ատոմակայանի անվտանգության հետ, նկատեց, որ Թուրքիան առաջին անգամ չէ նման հայտարարություն անում: Սակայն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ:
Նման հայտարարություններին պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել, ընդգծեց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը։

«Ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել, որպեսզի մյուս երկիրը դադարեցնի իր ատոմակայանի աշխատանքը: Դա տվյալ երկրի իրավասությունն է»:

 

Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2009թ.-ին, սակայն ճապոնական ատոմակայանի հետ կապված վթարն իր շտկումները մտցրեց հետագա աշխատանքերում, ասաց Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց` Ֆուկուսիմայից հետո բոլոր ատոմակայանները ենթարկվել են սթրես-թեստերի, որոնց արդյունքները ներկայացվում են ԵՄ-ին:
Հայկական ԱԷԿ-ում հերթական սթրես-թեսթի արդյունքները պատրաստ կլինեն  2013-ի մայիսի: Հայաստանում ատոմային նոր բլոկը կառուցվելու է ռուսական տեղակայանքով` ռուսական արտադրության կղզյակով: Ատոմակայանի գլխավոր կապալառուն ռուսական ընկերություն է:Այդ տիպի ատոմակայանն առաջինն է լինելու տարածաշրջանում` իր անվտանգության և տեխնիկական չափանիշերով  լավագույներից մեկն աշխարհում:
Նրա խոսքերով՝ նոր ատոմակայանի շինարարության ավարտից հետո արդեն գործող ատոմակայանը կդադարեցնի իր գործունեությունը: Աշոտ Մարտիրոսյանն ընդգծեց` Հայաստանի էնեգետիկ քաղաքականությունը չի փոփոխվել:
«Հաջորդ շաբաթ մենք կառավարությանը կներկայացնենք ատոմակայանների անվտանգության ապահովման նոր ընթացակարգի մասին որոշման նախագիծը: Հայաստանը, ինչպես ատոմակայան ունեցող բոլոր երկրները, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության խնդրին»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Ատոմակայանում 8 բալի երկրաշարժի ժամանակ անվտանգության բոլոր համակարգը կապահովեն ռեակտորի անվտանգ դադարի ռեժիմի իրականացում: Այդ դեպքում հնարավոր են որոշ ոչ կարեւոր ենթակառույցների ճաքեր, փլուզումներ, որոնք, սակայն, ատոմակայանի անվտանգության վրա ազդել չեն կարող:

 

Թողնել պատասխան

Back to top button