Միջազգային

Շփման գծում սրացմանը ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքն անհնարին է, ասել է Նիկոլայ Բորդյուժան

marlenahovsepyan

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սրացմանը ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքն անհնարին է», այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Դուք ակնկալում եք զինված արձագանք: Ոչ, նման բան լինել չի կարող, դա հակասում է ՀԱՊԿ կանոնադրությանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը: Համանախագահող երկները աշխատում են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով», պատասխանելով լրագրողի՝ «ինչու ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին սրացումներին» հարցին, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ  ՀԱՊԿ-ը  և կառույցը նախագահող Ռուսաստանի արտգործնախարարությունը անցյալ տարի հայտարարություններ են տարածել հակամարտության գոտում իրավիճակի սրացման առիթով՝ խնդրի խաղաղ լուծումների որոնման կոչով: Խաղաղ լուծման անհրաժեշտությունն, ըստ Բորդյուժայի ընդգծել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Սոչիում անցկացրած հանդիպման ժամանակ: «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը հստակ արտահայտված է: 2014 թվականին իր հայտարարություններում կազմակերպությունը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունա, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով», ասել է Նիկոլայ Բորդյուժան: Անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին, որոնք ուղղված էին Հայաստանի դեմ և որոնց հետևանով հայ զինծառայողներ զոհվեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է: «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում այդ խնդրի քաղաքական լուծումը: Կարծում եմ, որ դրանք բավականաչափ լուրջ և ծանրակշիռ հայտարուրթյուններ են, որոնք արտահայտում են ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշումը:

Կարդացեք նաև

Back to top button