

Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ Բելառուսը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: «Դա կարող է լինել ծայրահեղ միջոց այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմը» շարունակվի», նախազգուշացրել է Լուկաշենկոն՝ այսօր Մինսկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Բելառուսի նախագահը, անդրադառնալով անցած տարեվերջին Մոսկվայի և Մինսկի միջև ծագած տարաձայնություններին, ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չպետք է լինեն «առևտրային պատերազմներ»: «Եթե համաձայնագրերը խախտվեն, Բելառուսը դուրս կգա միության կազմից», հայտարարել է Լուկաշենկոն:
«Բելառուսը ռուսական աշխարհի մաս չէ, մոռացեք այդ մասին», ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ Մինսկը կստիպի հարգել Բելառուսի ինքնիշխանությունը բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե չի եղել նման երկիր:
Լուկենկոն նաև համոզմունք է հայտնել, որ Բելառուսում չեն լինի ուկրաինական Մայդանը հիշեցնող իրադարձություններ:«Ես ունեմ բավականաչափ լիազորություններ և ուժ՝ եղբայրասպան պատերազմ թույլ չտալու համար: Ով կռվելու ցանկությու ունի կարող ենք տոմսի գումարը տալ և Սիրիա ուղարկել», Մինսկում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Բելառուսի նախագահը:




