
Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայակական անօդաչու սարք են խոցել: Հայկական կողմը, սակայն, հերքել է այդ լուրը՝ համարելով անհեթեություն:
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:




