
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը վարձույթում հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ հայտնվել է համացանցում, արդեն դիտել է մոտ 4 մլն մարդ, հայտնել է անձամբ ռեժիսորը ֆիլմի մոսկովյան պրեմիերայից առաջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ըստ էության՝ պրեմիերան կայացել է 10 օր առաջ, երբ ֆիլմը տեղադրվել է համացանցում։ Այն շատ լավ է անցել։ Այնպիսի զգացողություն է, որ ֆիլմը հայտնվել է հենց սրտում՝ ուղիղ այնտեղ, որտեղ մենք կցանկանայինք հայտնվել»,- ասել է ռեժիսորը։
Զվյագինցևը նշել է, որ մարդկանցից ամենատարբեր արձագանքներ է լսել։ «Ֆիլմն անհրաժեշտ է, լսարանը դա հաստատում է։ Հասարակությունը, երկիրը կիսվել է։ Ծայրահեղ կարծիքները խոսում են այն մասին, որ մենք հարվածել ենք թիրախին»,- ասել է ռեժիսորը։




