

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի միջոցառումները համակարգող հանձնաժողովը կազմակերպել է միջոցառումների շարք, որոնք նպատակ ունեն նաև իրական պատմությունը փոխանցել երիտասարդ սերնդին: Այս տարի լիբանանահայությունն ապրիլի 24-ից հետո հանդես կգա համաժողովրդական պահանջով՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը: Նախատեսվում են նաև գիտաժողովներ, որոնք նպատակ ունեն քննարկելու արխիվներում պահված նյութերը:




