

Ուկրաինայի Ռադան Ռուսաստանը ճանաչել է ագրեսոր պետություն: Ընդունած հայտարարության մեջ պատգամավորները կոչ են անում այլ երկների օրենսդիներին ուժեղացնել ճնշումները Մոսկվայի վրա և իրենց օրինակով՝ Ռուսաստանը ճանաչել ագրեսոր պետություն: Ռադան նաև խնդրում է միջազգային հանրությանը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել «ահաբեկչական կազմակերպություններ»: «Ռուսաստանը սատարում է ահաբեկչությանն ու հարցականի տակ դնում միջազգային անվտանգությունը», նշված է փաստաթղթում:




