Միջազգային

Իսրայելը հետաքրքրված է ԵՏՄ-ով. Լավրովն է հայտարարել

marlenahovsepyan

Իսրայելի հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելով, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:

«Մենք արդեն ունենք Եվրասիական տնտեսական միություն»,-նշել է նախարարը: Տասնյակ երկրների կողմից կան նրա հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքելու առաջարկություններ»:

«Իսրայելի կողմից նման հետաքրքրություն է դրսեւորվել, բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ, եթե մենք համաձայնության գանք, ապա ազատ առեւտրի նման գոտի կարող է ստեղծվել», ասել է Լավրովը:

Back to top button