Միջազգային

«Միսս Տիեզերք-2014»-ի տիտղոսը նվաճել է Կոլումբիայի ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք-2014» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաղթանակը նրան է բաժին հասել 88 հավակնորդների շարքում։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Վեգան ծնվել է 1993 թվականի հունվարի 15-ին, 8 տարեկանից աշխատում է որպես մոդել։ Աղջիկը մեծ երաժշտական ընտանիքից է։Նա թագը ստացել է «Միսս Տիեզերք 2013»-ից՝ Վենեսուելայի բնակչուհի Գաբրիելա Այլերից։

Նշենք, որ Ուրուգվայը ներկայացրել է  հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը:
Ուրուգվայի մեր հայրենակցուհին 24 տարեկան է, ունի 174 սմ հասակ: Նա 2014 թվականին հաղթել էր “Միսս Ուրուգվայ” մրցույթում:

 

Back to top button