Միջազգային

Իսրայելի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է երկկողմ հանդիպում անցկացնելու  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը։ Իսրայելի նախագահն իր որոշումը պայմանավորել է իր խիստ զբաղվածությամբ։ Հաղորդում է Haaretz պարբերականը։

Տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչները կապ են հաստատել Իսրայելի նախագահի խորհրդականների հետ` երկու ղեկավարների միջև հնարավոր հանդիպումը կազմակերպելու նպատակով, սակայն մերժում են ստացել։

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, վերջինիս ԱՄՆ այցելության ընթացքում։

Back to top button