

Քննարկումներ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ, ուղղակի կապ՝ Ցեղասպանության 100-ամյակի ու վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Երևանում այսօր տնտեսագետները, փորձագետներն ու ոչ միայն հավաքվել են մի սեղանի շուրջ ու դիրքորոշումներ հայտնել: Ի սկզբանե հայտարարվել էր, որ քննարկմանը պետք է մասնակցի նաև միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, սակայն, քննարկման սկզբում հայտարարվել է, որ Կարայանն այսօր առավոտյան Մոսկվա է մեկնել:
«Հիմա այս միությունը որպես այդպիսին դեռևս այսպես կայացած չի, և բոլոր դեպքերում խնդիրներն ու հարցադրումները շատ մեծ են: Այն կունենա՞ արդյունավետություն , թե չի ունենա, բայց անկախ այս հանգամանիքց,որը նորից կապված չի Հայաստանի հետ, ուզում եմ մտածել, որ այսպիսի միությամբ պայմանավորված, այդպես շահեր, կամ ՀՀ-ի համար զարգացումներ ձեռքբերելու համար մենք պետք է փնտրտուքի մեջ գտնվենք»:
Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը կողմնակից է նաև տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ում դիտարկմամբ, կան իրողություներ, որոնց հետ պետք է հաշվի նստել, Հայաստանը այսօրվա տարածաշրջանում անվտանգության այլ համակարգ չունի, հետևաբար այդ սահմանափակումների ներքո պետք է որոշում կայացներ: Զուտ տնտեսագիտական հաշարկներով էլ շատ բան չենք կորցրել- ասում է Արծվիկ Մինասյանը:
«Եթե եվրոպական երկրների առևտրաշրջանառությունը շուրջ 33-35 տոկոս էր, նույն ԱՊՀ շրջանակներում նույնպես 30 տոկոսի կարգի էր, այսինքն մենք այստեղ ունենեք գրեթե հավասար առևտրաշրջանառության հարաբերություն: Երկրորդը՝ ՀՀ տնտեսությունը, որքան էլ որ մենք փորձենք դիտարկել ժամանակակից զարգացումների համատեքստում, այն դեռևս կրում է խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական հենքը»:
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրեն մաքուր հակաԵՏՄ-ական է համարում, կարծում է, որ Հայաստանը նոր կառույցին ադամակցեց ՀՀ նախագահի միանձնյա որոշմամբ: Իշխանության ներկայացուցիչն ի դեմս Լեռնիկ Ալեքսանյանի, նրա այս դիտարկման հետ համամիտ չէ, բայց և խոստովանում է՝ ՝ Հայաստանն այլընտրանք չուներ , և ի վերջո, ում եթե ոչ ԵՏՄ-ին: Հայաստանը շարունակում է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները.« Փոխավել է ժամանակահատվածը, փոքր երկիր է, չինտեգրվի ինչ-որ միավորման, կարծում եմ դա կլիներ ամենավատը, որ մենք նույնիսկ կարող էինք մտածել»:
Պատգամավորը կապ է տեսնում հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության, սահմանային լարվածության ու Ցեղասպանության 100-ամյակի միջև:
«Որևէ այլ տրամաբանություն չեմ տեսնում: Եթե նույնիսկ այդ ոճրագործը, չգիտեմ, ինչ անուն տամ , հոգեկան հիվանը, եթե նույնիսկ մանյակ լիներ, էլի իր արածը զուրկ է տրամաբանությունից: այսինքն ես դրանք միմյանց հետ եմ կապում, ԵՍ իմ ենթագիտակցությամբ, տրամաբանությամբ, կապում եմ, որ այսօր Ցեղասպանության 100 ամյակն է՝ 1915թ»:




