Միջազգային

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուի հետ: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Մամեդյարովի հանդիպման մասին:

Back to top button