Հասարակություն
Դրամի արժեզրկումը անշարժ գույքի գների վրա որևէ ազդեցություն չի թողել. Մարտին Սարգսյան
Այսօր պաշտոնավարման ինն ամիսն է ամփոփել կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա դիտարկմամբ, նախորդ տարեվերջին գրանցված փոխարեժքի տատանումները անշարժ գույքի շուկայի վրա չէին կարող և էական ազդեցություն չեն ունեցել: Ինչպիսին է հայաստանյան անշարժ գույքի շուկայի պատկերը՝ ըստ կադաստրի պետական կոմիտեի նախագահի ու անշարժ գույքի գործակալության ներկայացուցչի, «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում: