

Այսօր գյումրեցի երիտասարդ ակտիվիստներն ասուլիսով հանդես են եկել, հորդորելով գյումրեցիներին իրենց պահանջատիրությունը ներկայացնել այլ ձևաչափով՝ ստորագրահավաք-պահանջագրով: Պահանջագրում նշված է. «Ավետիսյանների ընտանիքի սահմռկեցուցիչ սպանությունը մեր անսահման ցավի հետ առաջ բերեց անզորության զգացում, գյումրեցիները քաղաքացիական ակցիաների միջոցով ձևակերպեցին իրենց հիմնական պահանջը՝ ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք և բոլոր մեղավորների արժանի պատիժ, այսինքն ՀՀ արդարադատության գերակայությամբ հրապարակային դատավարություն»:
Երիտասարդների ներկայացրած ստորագրահավաք-պահանջագիրը բաղկացած է 2 կետից և շարունակվելու է այնքան ժամանակ մինչև թե հայկական, և թե ռուսական կողմերը բավարարեն իրենց պահանջները, ասել են բանախոսները:




