

Քանի որ Հայոց ցեղասպանության մասին նյութերն ընդգրկուն են, իսկ դրանք բարձրաձայնելու և արտաքին աշխարհին հասու դարձնելու հարթակները` քիչ, Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտը ձեռնամուխ եղավ Ցեղասպանագիտական հանդես խորագորվ ամսագրերի հրատարկման աշխատանքներին, որտեղ Հայոց ցեղասպանությանը վերաբերող գիտական նյութերն ու հոդվածներն ունենալու են ցեղասպանագիտական ուսումնասիրությունների ուղղվածություն: Առաջին հանդեսը տպագրվել է 2013 թվականին, իսկ երկրորդը 100-րդ տարելիցի նախաշեմին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ հանրությանն այսօր ներակայացրել է իր հայալեզու «Ցեղասպանագիտական հանդես» և անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies» ամսագրերի անդրանիկ համարները: Ամսագրերը տպագրվելու են հստակ ժամանակացույցով՝ամեն տարվա հունիս և դեկտեմբեր ամիսներին:




