Միջազգային

Դոնեցկում արկն ընկել է հասարակական տրանսպորտի կանգառում. զոհվել է 15 մարդ

marlenahovsepyan
Դոնեցկում այսօր արկն ընկել է հասարակական տրանսպորտի կանգառում: Հակասական տվյալներ են հաղորդվում զոհվածների թվի մասին: Ռուսական լրատվամիջոցների համաձայն, վերջին տվյալներով զոհվել է 15 մարդ՝ 13-ը տեղում, երկուսը՝ ստասված վնասվածներից մի քանի ժամ անց հիվանդանոցում: Վիրավորների թիվը երկու տասնյակից ավելի է, մեծ մասի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Ուկրաինական պաշտոնական աղբյուները հաղորդվում են 9 զոհվածի մասին:

Ողբերգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան 9-ին, կանգառում եղել են հիմնականում տարեցներ ու մի քանի երեխա: ԵԱՀԿ դիտորդական խումբը փորձագետներ է ուղարկել դեպքի վայր: Ողբերգության մեջ կրկին Կիևն ու ռուսամետ ուժերը միմյանց են մեղադրում: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դոնեցկի այդ հատվածում ռազմական գործողություններ չկան: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ ձերբակալել են դիվերսիոն խումբ, որն, ամենայն հավանականությամբ, կապ ունի տեղի ունեցածի հետ:

Նախագահ Ալեքսանդր Զախարչենկոն դեպքից հետո հայտարարել է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դուրս գալն Ուկրաինայի կազմից այլև անդառնալի:ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Դոնբասում զոհերի թիվն անցել է 5 հազարը:

Back to top button