
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գյումրիում ռուս զինվորի իրականացրած ոճրագործությունն անվանել է սարսափելի հանցագործություն: Դիվանագետն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան խորը ցավակցություն է հայտնում բացարձակապես անմեղ մարկանց մահվան կապակցությամբ:
«Նախևառաջ ցանկանում եմ հաստատել մեր խորը ցավակցությունը Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացված ողբերգության կապակցությամբ: Ես նախօրեին էլ զանհագարել եմ իմ հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին՝ 6 ամսական Սերյոժայի մահվան կապակցությամբ ցավակցություններ հայտնելու նպատակով», -ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ միաժամանակ ընդգելով, որ Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են:
«Մենք տեսնում ենք իրավիճակը քաղաքականցնելու փորձեր: Դրանք ոչ Ռուսաստանի և ոչ էլ Հայաստանի իշխանություններն են նախաձեռնում: Քիչ չեն ողբերգությունը աշխարհաքաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով օգտագործել ցանկացողները: Դա նողկալի է: Նման գործողությունները հպարտ հայ ժողովրդին վայել չեն»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ դատավարությունը կիրականացվի առավելագույն թափանցիկության պայմաններում և վճիռը կլինի համարժեք և օբյեկտիվ:




