

«Գալիպոլիի հարյուրամյակը Հայոց ցեղասպանությունը կոծկելու ամոթալի փորձ է», անդրդադառնալով պաշտոնական Անկարայի՝ ապրիրլի 24-ին ծրագրած միջոցառմանը գրում է The Independent պարբերականը:
Հոդվածագիրը լրագրող, գրող Ռոբերտ Ֆիսկը Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը որակում է «դիվանագիտական հիմար քայլ»: «Թուրքիան ցանկանում է օգտագործել 1915-ին Անտանտի ներխուժումն իր իսկ տարածք՝ կոծկելու Օսմանյան Կայսրության տարիներին հայերին կոտորելու հիշողությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր», գրում է հոդվածի հեղինակը:
Ռոբերտ Ֆիսկի համոզմամբ, Էրդողանը, քաջ գիտակցելով, որ իր նախաձեռնությունը մերժվելու է, հրավիրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցելու Գալիպոլիի մարտերի տոնակատարություններին: Մինդեռ ինքը արդեն նախագահ Սարգսյանից ստացել էր նույն օրը Երևանում՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակող արարողություններին մասնակցելու հրավեր:
«Երբ Թուրքիայի նախագահի հրավերով Արքայազն Չարլզը, ինչպես նաև Ավսրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները հավաքվեն Գալիպոլիում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի մարտերը, 1.5 միլիոն սպանված քրիստոնյա հայերի հոգիները կուղեկցեն նրանց», գրում է The Independent-ը:




