Միջազգային

Ինչո՞ւ ՌԴ-ը խախտեց լռությունը հանցագործությունից մեկ շաբաթ անց

marlenahovsepyan

Ռուսական գրեթե առանց բացառության բոլոր՝ այդ թվում պետական լրատվամիջոցները երեկ և այսօր լայնորեն լուսաբանում են Գյումրիի ողբերգությունն ու Ավետիսյանների ընտանիքի սպանդից կենդանի մնացած փոքրիկի մահվան փաստը: «Նեզավիսիմայա գազետան» փորձել է հասկանալ, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները՝ ի դեմս նախագահի և պետական հեռուստաալիքների,  մեկ շաբաթ ուշացումով արձագանքեցին տեղի ունեցածին:

Բարդ իրավիճակին ռուսական կողմը արձագանքեց միայն Հայաստանում տեղի ունեցած հասարակական հուզումներից հետո: «Ինչու Ռուսաստանի իշխանությունները ողբերգությունից անմիջապես հետո չցավակցեց և ներողություն չխնդրեց զոհվածների հարազատներից, հայերից»,-հարցին «Նեզավիսիմայա գազետայի» զրուցակիցը՝ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալացևը պատասխանել է.«Պատճառն այն է, որ այսօր Կրեմլում ակնհայտորեն գերակշռող է Եվրասիական տնտեսական միության ստեղծման քարոզչական նպատակը»:

Ըստ բանախոսի, Ռուսաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հանգեցրել է մերձավոր հարևանների մոտ զգուշավորթյան: «Շատ հաճախ Ռուսաստանն անգամ դաշնակիցների և եղբայների հետ խոսում է մեծամիտ՝ հաշվի չառնելով նրանց շահերը: Սակայն որևէ պետություն այլևս չի ցանկանում լինել փոքր եղբոր կարգավիճակում, բոլորը ցանկանում են գործընկերային, փոխշահավետ հեռանկարներ ունենալ», համոզված է Կալացևը:

Ինչ վերաբերվում է ռուսական ալիքներին, ապա, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», Գյումրու դեպքերը տարօրինակ լուսաբանվեցին ռուսական պետական ալիքներով: Ավելի շատ անդրադարձ է եղել ոչ թե կատարվածին, այլ ռուսական կողմի վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերին: Հունվարի 14-ից 17-ը պետական ալիքներն ըդհանրապես լռել են՝ չանդրադառնալով ոչ Հայաստանում տեղի ունեցած բողոքի գործողությունների, ոչ էլ գործի հետաքննության ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը: Հունվարի 18-ին, լռությունը խախտվեց. ռուսական պետական ալիքները միանգամից 5 տեսանյութ էին պատրաստել այն մասին, որ Ռուսաստանի նախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին և Հայաստանի ժողովրդին:

Կարդացեք նաև

Back to top button